15:53 , 11 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Չիլիի կառավարությունը որոշել է հրաժարվել նախագծից, որը կարող էր դառնալ խոշորագույնը երկրի էներգետիկայի պատմության մեջ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիդրոէլեկտրական նախագծի հեղինակներն առաջարկել էին Պատագոնիայի երկու գետերի վրա կառուցել 5 հսկայական ամբարտակ:
Չիլիի էներգետիկայի նախարարի խոսքով՝ նախագծի շատ մասեր բավականաչափ մշակված չեն եղել:
Շրջակա միջավայրի պաշտպաններն իշխանությունների որոշումն ընդունել են խանդավառությամբ: Նրանց խոսքով՝ ամբարտակների կառուցման հետևանքներն ավերիչ կլինեին շրջանի էկոհամակարգերի համար:
Գետերի էներգիան օգտագործել առաջարկած ընկերությունները հնարավորություն ունեն դատարանում բողոքարկելու կառավարության որոշումը: