Փսակին իրեն համարում է ռուսական ԶԼՄ-ների քարոզչության զոհ


15:40 , 11 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հայտարարել է, որ դարձել է ռուսական ԶԼՄ-ների քարոզչության զոհը, քանի որ Վաշինգտոնը հանդես է գալիս ժողովրդավարական Ուկրաինայի օգտին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Փսակին ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարություններն արտացոլում են Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը:

«Ես դարձել են ռուսական քարոզչության հարձակման զոհ, քանի որ տվյալ դեպքում ճշմարտությունը նրանց կողմից չէ: Այս ամենը կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ն աջակցում է ուժեղ ու ժողովրդավարական Ուկրաինային»,- ասել է Պսակին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել Փսակիի պաշտոնանկության մասին: