Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխատեսելի էր. տնտեսագետ


15:33 , 11 հունիս, 2014

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխատեսելի էր. տնտեսագետPanorama.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխատեսելի էր, քանի որ վերջին շրջանում ակտիվորեն այդ հարցը քննարկվում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Իրականում, ըստ նրա, ցանկացած ապրանք և ծառայություն թանկացման միտում ունի, իսկ թե ինչ չափով, դա արդեն կարող է վիճելի լինել:

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դա կարող էր ավելի քիչ չափով աճ ունենալ: Այդուհանդերձ, էլեկտրաէներգիայի բարձրացումով գնաճ կանխատեսելի է, բայց եթե դրան զուգահեռ տեղի ունենա արտադրողականության աճ, ապա դա նվազ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության զարգացման վրա»,- ասաց Թ.Մանասերյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ