Ճապոնիայում չինացի ցանցահենները բանկային հաշիվներից գողացել են 6 մլն դոլար


15:20 , 11 հունիս, 2014

9546597251in.am-ը գրում է.

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 13 չինացու, որոնք Ճապոնիայի բանկային հաշիվներից համացանցի միջոցով գողացել էին մոտ 6 մլն դոլար, ինչը ամենախոշոր գումարն է երկրում համանման հանցագործությունների թվում՝ հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Ցանցահենները կոտրել էին գաղտնագրերը և համացանցի միջոցով հասանելիություն ձեռք բերել մասնավոր հաշիվներին ու գումարները փոխանցել իրենց հաշվեհամարներին:

Ինչպես պարզել է ճապոնական ոստիկանությունը, այդ գումարի մի մասը կանխիկացվել է Ճապոնիայում, մյուս մասը տեղափոխվել Չինաստան: