15:47 , 11 հունիս, 2014Երկու հոգիներ, որոնք մտածում են մի մտքով, երկու սրտեր, որոնք բաբախում են ինչպես մեկը: Ջոն Քիթս
1 Քիմիական խաղՕքսիտոցինի, վասոպրեսինի, ֆերոմոնների, տեստոստերոնի, էստրոգենի, դոպամինի ու սերոտոնինի համաչափ խառնուրդը կարող է բացատրել սիրո կոնցեպտը, սակայն շնչելու մասին մոռանալը, բոլիվուդյան ոճի քամին զգալը, միմյանց աչքերի մեջ խորը հայացք գցելն ու ֆոնին «հնչող» երաժշտությունը դեռևս ոչ մի կերպ բացատրել չի ստացվում:
Քննություններ հանձնելու ժամանակահատվածը կատարյալ է սիրահարվելու համար, քանի որ այն հանգստացնող ազդեցություն է ունենում մարմնի ու մտքի վրա ու բարձրացնում նյարդերի աճի մակարդակը, ինչն օգնում է նյարդային համակարգի վերականգնմանն ու լավացնում է հիշողությունը:
Սերը նույնչափ սթրես ու ֆիզիոլոգիական արձագանք է գործադրում, ինչպես, օրինակ, սրտխփոցը, ափերի քրտնելը, բիբերի լայնացումը, որքան որ վախը:
Նշանադրության մատանին հագնում են ձախ ձեռքի չորրորդ մատին, որովհետև հին հույները հավատում էին, որ այդ մատով է անցնում «vea amoris»-ը կամ «սիրո երակը», որը ուղիղ դեպի սիրտն է գնում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ միմյանց սիրող զույգերը կարող են հանգստացնել միմյանց ցավն ու սթրեսը՝ պարզապես իրար ձեռք բռնելով:
Երբ ինչ-որ մեկին ես սիրահարվում՝ ասես ներսումդ թիթեռներ պարեն: Այդ զգացումը առաջանում է ադրենալինի արտազատման պատճառով: Այնպես որ, այդ «թիթեռներն» ադրենալինն են:
Հարվարդի համալսարանի գիտնականների անցկացրած 75 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ սերն ամենակարևոր բանն է կյանքում: Հետազոտության մասնակիցների ամբողջ կյանքի ընթացքում ապրած փորձառությունները ցույց են տվել, որ երջանկությունը ու բավարարվածությունը հենց սիրո շուրջ են պտտվում: