Ողջ աշխարհի առաջ մեր իրավապահներին խայտառակելն էլ մի բան չի, էլի...


15:15 , 11 հունիս, 2014

Հասկանում եմ, որ մեր նորանկախ երկրում առողջ տրամաբանության հետ խնդիրներ ունեն բոլոր նրանք, ովքեր իշխանության մեջ են, և այլ տարբերակ լինել չի կարող, բայց չեմ հասկանում Աֆրիկյանների տունը քանդելուն խոչընդոտող ակտիվիստների վրա «ուրիշի գույք վնասելը» հոդվածը կախելը: Եթե այդ գույքը սեփականատերը նախատեսում է ոչնչացնել, ինչպե՞ս կարող է մեկ ուրիշը վնասել այն, եթե հատկապես փորձում է փրկել այն ոչնչացումից: Գիտակցում եմ, որ ոստիկանությունում ավելի խելացի մեկը չի գտնվել, որ ավելի հարմար հոդված գտներ Քրեական օրենսգրքում, բայց դե ողջ աշխարհի առաջ մեր իրավապահներին խայտառակելն էլ մի բան չի, էլի...