«Քաղաքում»-ի Մխոն «չժանգոտելու» համար է խաղում սերիալում


15:08 , 11 հունիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Քաղաքում»-ի Մխոն «չժանգոտելու»  համար է խաղում սերիալում

«Քաղաքում» սերիալում Մխոյին մարմնավորող  դերասան Հովհաննես Դավթյանն այժմ  հանդես է գալիս նաև հումորայի մոնոներկայացումներով, ասում է՝ ուզում է կատակերգական ժանրում ներկայանալով՝  հանդիսատեսին խորհելու առիթ տալ:Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է նրա առաջիկա ծրագրերի, թատրոնից դուրս գալու պատճառների, ընտանիք կազմելու և այլ հարցերի շուրջ:

-Բացի սերիալում նկարահանվելը՝ այժմ է՞լ  ինչով եք զբաղված:

-Սերիալում նկարահանվելուն զուգահեռ  տարբեր ակումբներում հանդես եմ գալիս  հումորային ժանրի մոնոներկայացումներով: Հիմա աստիճանաբար փորձում ենք դրանք տեղափոխել նաև թատրոնի բեմ:

-Թատրոնում կրկին հանդես գալու նպատակ չունե՞ք:

-Դրա համար ժամանակ չունեմ, գուցե տարիներ հետո, երբ ժամանակ լինի, պահը հասունանա, հանդես գամ որևէ թատրոնում: Իսկ այժմ մոնոներկայացումներն ավելի հեռանկարային եմ համարում: Ավելի լավ է հանդես գալ stand up ժանրի ներկայացմամբ, քան  թատրոնում խաղալ մասսայական տեսարաններում ու ոչ մի առաջընթաց չունենալ:

-Եթե ֆինանսի խնդիր չունենայիք, կշարունակեի՞ք նկարահանվել սերիալում:

-Ես ֆինանսապես ապահովված եմ, փառք Աստծո, պարզապես սերիալը դերասանին «չժանգոտելու»  հնարավորություն է տալիս:

 

-Երբ ձեզ կերպարի անունով են դիմում, չե՞ք նյարդայնանում:

-Դա ինձ չի նեղացնում կամ զայրացնում, հասկանում եմ այդ մարդկանց, բայց կուզեմ և ամեն ինչ անում եմ, որ տարիների ընթացքում ինձ ճանաչեն որպես դերասան Հովհաննես Դավթյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ