Նախիջևանում տեղի ունեցող մարտի մասին լուրերը ադրբեջանական ապատեղեկատվություն են


14:44 , 11 հունիս, 2014

Ադրբեջանական ԶԼՄ-ներում հերթական դեզինֆորմացիան ա շրջանառվում, թե իբր Նախիջևանի գյուղերից մեկում հիմա մարտ ա ընթանում, ու մեր զորքերը ներթափանցել են իրենց տարածք:

Իրականում այս պարզունակ սուտը ունի միմիայն մեկ նպատակ՝ իրենց մորգերի սառնարաններում վերջին 10-14 օրում կուտակված դիակները բրախելը ու այնպես բրախելը, որ դրանց առաջացման վերաբերյալ անհարմար հարցեր քիչ ծագեն իրենց իսկ հանրության շրջանակներում:

Իհարկե, մեր ՊՆ-ն չի կարող հրապարակային հայտարարություններ անել անցկացված պատժիչ գործողության վերաբերյալ, ու տեղեկատվությունը դրանց մասին ոչ պաշտոնական աղբյուրներից են գալիս, սակայն եթե հավատանք շրջանառվող խոսակցություններին, որոնց աղբյուրները հրապարակման ենթակա չեն, ադրբեջանական կողմը վերջին երկու շաբաթում շուրջ երկու տասնյակ զոհ ունի, որոնք այդպես էլ չեն հաղորդվել, իսկ քանի որ չեն կարող դիակները հավերժ սառնարաններում պահել, պետք է դրանցից ձերբազատվել:

Այդ սահմանային մարտի մասին կեղծ լուրով ադրբեջանական քարոզչամեքենան ուզում է միանգամից մի քանի հարց լուծել՝

- Ինչպես նշեցի՝ դատարկի սառնարանները:

- Կանխարգելի այնպիսի տրամաբանական հարցերի առաջացումը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան գովաբանվող ադրբեջանական գերհզոր բանակի գերհզոր հատուկ ջոկատայինները ավելի շատ զոհ են տալիս «սոված» հայկական բանակի 19 տարեկան տղաների հետ բախումների ժամանակ:

- Ինչպե՞ս եղավ, որ «սոված ու վախկոտ» հայերը կարողանում են անաղմուկ մի ամբողջ դիրք վերցնել ու ոչնչացնել:

- Պետք է անընդհատ ակտուալ պահել արյունարբու հայերի մասին հանրային ընկալումը ու շարունակել ատելություն սերմանել:

Նենց որ, կուտը չուտեք, սա ուղղակի տեղեկատվական պատերազմի հերթական անտաղանդ մանյովրն էր մեր հակառակորդի կողմից: