13:58 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը MSNBC ալիքին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը թաքնվում է մի երկրում, որն ԱՄՆ-ի «իրական մրցակիցներից» մեկն է։ Նրա կարծիքով՝ Սնոուդենը չպետք է դա աներ։ Քլինթոնը նշել է նաև, որ եթե ինքը վստահ է իր իրավացիության հարցում, ապա պետք է վերադառնա հայրենիք և այնտեղ պնդի իր դիրքորոշումը, փոխանցում է russian.rt.com-ը։
«Կարծում եմ՝ Սնոուդենը պետք է վերադառնա իր երկիր, այլ ոչ թե թաքնվի մի երկրում, որը ղեկավարում է Պուտինը և որը, ինչպես հայտնի է ինձ, դեռևս չի առանձնանում իր անկեղծությամբ այն հարցում, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Իսկ այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը, ես շատ բան գիտեմ։ Ամեն անգամ, երբ ես գնում եմ Ռուսաստան, ստիպված եմ լինում թողնել իմ բոլոր էլեկտրոնային սարքերն ինքնաթիռում»,- ասել է Քլինթոնը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ