13:52 , 11 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանը Ուկրաինային 1000 խ.մ. գազի վաճաքի գումարը 100 դոլարով զեղչելու առաջարկ է արել, սակայն Կիևը հրաժարվել է: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, իրենց անհրաժեշտ է գազային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարել:
«Մենք շարունակում ենք պահպանել մեր դիրքորոշումը. պետք է վերակնքել պայմանագիրը և գազի համար շուկայական գին հաստատել, երկրորդ անգամ մենք նույն գետը չենք մտնի»,- ասել է Յացենյուկը և ավելացրել. «Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք ծանոթ ենք այդ ռուսական ծուղակներին. զեղչը սահմանում և վերացնում է ՌԴ կառավարությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ