Հունիսի 12-ին Երևանում տեղի կունենա տոնածիսական կերակուրների փառատոն


13:38 , 11 հունիս, 2014

arm138813716290Araratnews.am-ը գրում է.

Հունիսի 12-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը Երևանի Էրեբունի համայնքումˋ թանգարանի մոտ կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

-Սա փառատոնի արդեն 6-րդ տարին է և տարեցտարի ավելի լայն թափ է ստանում: Այս տարի ունենալու ենք շուրջ 30 տաղավարներ, որոնցից ամեն մեկը կներկայացնի տարբեր կերակուրներ: Մենք համագործակցել ենք ուսումնական տարբեր կառույցների, ռեստորանների հետ: Կլինեն նաև եղբայրական եզդի ժողովրդի ներկայացուցիչներըˋ իրենց ավանդական ուտեստներով: Այս փառատոնի նորություններից է գորգագործության ներմուծումը փառատոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ