Երասխի ուղղությամբ կրակած դիպուկահարների դիակները «ջրի երես են» դուրս գալիս


13:20 , 11 հունիս, 2014

Երասխի ուղղությամբ կրակած դիպուկահարների դիակները «ջրի երես են» դուրս գալիսYerkir.am-ը գրում է.

«Ռեգնում» գործակալությունն այսօր, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկատվություն էր տարածել, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակադաղ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը հարձակման են անցել, ու ադրբեջանական կողմից զոհեր կան:  

Թե ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, փորձեցինք ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով Yerkir.am-ին այդ կապակցությամբ ասաց. «Դա աբսուրդ է, չկա նման բան, դա ապատեղեկատվություն է»:   Նման տեղեկատվությամբ, ինչպես եւ ենթադրվում էր, ըստ էության, ադրբեջանական կողմը հայտնում է այն զոհերի մասին, որ ունեցել էր Երասխի ուղղությամբ կատարած ոտնձգությունների օրը:

Հիշեցնենք` Yerkir.am-ը օրեր առաջ գրել էր, որ Երասխ գյուղի բնակիչները պատմել են, որ մայիսի 5-ին, երբ հակառակորդը դիպուկահար կրակ արձակեց Երասխի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից երկու զոհ ունեցանք, հայ զինվորականների պատասխան կրակից, հակառակորդն, ամենայն հյավանականությամբ, 1-5 զոհ ունի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ