13:12 , 11 հունիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Եվրոպայի հայ դատի հանձնախումբը նամակով դիմել է Եվրահանձնակատար Քեթրին Էշթոնին: Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը վերջին մեկ ամսում հայտնվել է զինյալների ինքնաշեն հրթիռների տարափի տակ: Եվրահայկական կառույցը ցանկանում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն քայլեր ձեռնարկի ահաբեկիչներին զսպելու համար: Եվրոպայի հայ դատի հանձնախումբը նամակով չի բավարարվում, դիմել են Քերին Էշթոնի գրասենյակ, հանդիպում են պահանջում: Սա սիրիահայերին աջակցող Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի երկրորդ խոշոր նախաձեռնությունն է այս տարի: Առաջինը` Քեսաբի վրա հարձակման ժամանակ էր:
Գլխավոր խնդիրը զինյալներին աջակցող Թուրքիան է, Էշթոնին հղած նամակում եվրոպահայերը Եվրամիությանը կոչ են անում զսպել այն երկրներին, որոնք զենք են մատակարարում ահաբեկիչներին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ