Ինչպես կարող եք հենց հիմա փոխել Ձեր կյանքը


13:34 , 11 հունիս, 2014

Մեր բոլորի կյանքում էլ լինում են պահեր, երբ մենք հանկարծ հիասթափվում ենք ամեն ինչից, կյանքը թվում է գորշ ու միապաղաղ, և մենք ձգտում ենք փոփոխություններ մտցնել մեր կյանքում: Մեզնից ոմանց հաջողվում է հասնել այդ նպատակին, իսկ ոմանք էլ սահմանափակվում են միայն փոփոխությունների մասին երազելով: Եթե Դուք էլ եք երազում Ձեր կյանքը փոխելու մասին, սակայն չգիտեք՝ ինչից սկսել, Դուք պետք է անպայման կարդաք այս հոդվածը: 

1. Պլան կազմեք

http://i.huffpost.com/gen/1279817/thumbs/r-HOW-TO-CHANGE-YOUR-LIFE-large570.jpg?6

Մանրակրկիտ պլան կազմեք՝ դրանում գրելով այն ամենը, ինչ կցանկանայիք փոխել: Փորձեք հնարավորինս կոնկրետ գրել, խուսափեք անորոշ նախադասություններից: Ձեր ձեռքը վերցրեք թուղթ ու գրիչ ու սկսեք գրել: Շատ ժամանակ մի վատնեք մտածելու վրա: Գրեք առաջին իսկ բանը, որ Ձեր մտքով կանցնի: Ի՞նչն եք Դուք սիրում Ձեր ներկայիս կյանքի մեջ, իսկ ի՞նչն է մտահոգում Ձեզ: Գրեք նաև Ձեր ուժեղ ու թույլ կողմերը: Դա Ձեզ թույլ կտա իմանալ, թե ինչն է հարկավոր փոխել ինքներդ Ձեր մեջ:
Դուք գո՞հ եք Ձեր արտաքին տեսքից: Դուք ուզո՞ւմ եք մի քանի կիլոգրամով ավելացնել կամ պակասեցնել Ձեր քաշը: Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր մազերի գույնը կամ ոճը: Մի հայացք գցեք Ձեր կազմած ցուցակի վրա և ընտրեք այնտեղից 3-5 բան, որոնք կարծում եք՝ պետք է փոխվեն: Առանց երկար-բարակ մտածելու գրեք այն քայլերը, որոնք անհրաժեշտ են արագ փոփոխության համար: Հետագայում Դուք կարող եք լրացնել այդ ցուցակը:
Կարճ ցուցակը կազմելուց հետո, մի անգամ անցեք դրա վրայով և մանրամասնորեն կարդացեք այն: Դուք հենց նոր Ձեր փոփոխությունների ճանապարհային քարտեզը կազմեցիք: Ժամանակի ընթացքում այնտեղ տարբեր լրացումներ կարվեն, սակայն առայժմ սա էլ բավական է: Այժմ Դուք պետք է մեծ քայլերը բաժանեք ավելի փոքր ու ավելի իրատեսական քայլերի:
Ընդհանրական բնույթի նախադասությունները ավելի կոնկրետ ու ավելի գործնական դարձրեք: Օրինակ, եթե գրել եք «նոր աշխատանք գտնել», դրա տակ ավելացրեք «թարմացնել ինքնաակենսագրականս», «աշխատանքի հայտարարություններ կարդալ», «դիմել տարբեր գործակալությունների»: Այս ամենը կարող է չնչին ու անկարևոր թվալ, սակայն մեծ փոփոխության հասնելու համար փոքր քայլերով է պետք առաջ ընթանալ:

2. Գործի անցեք 

freedom and successՈրոշեք, թե ինչ կարող եք անել հաջորդ 48 ժամերի ընթացքում:  Հնարավոր է, որ Ձեզ անհրաժեշտ լինի աշխատանքից մեկ օրով բացակայելու թույլտվություն վերցնել կամ հարկ լինի ինչ-որ մեկին խնդրել հոգ տանել Ձեր երեխայի մասին, մինչ Դուք զբաղված լինեք Ձեր պլանի իրականացմամբ: Այս ամենի մասին հոգալուց հետո սկսեք իրականացնել այս փոքրիկ քայլերից մի քանիսը: Ահա որոշ օրինակներ, որոնք կարող են օգտակար լինել.
• Դուք ցանկանում վերջ դնել տխուր սիրավեպին. զրուցեք Ձեր զուգընկերոջ հետ, հաստատուն որոշում կայացրեք, եթե վարձով եք բնակվում, փոխեք Ձեր բնակավայրը: Գուցե դա օգնի մոռանալ բոլոր վատ բաները, որոնք եղել են այնտեղ:
• Դուք ցանկանում եք առողջ կենսակերպ վարել. բացեք սառնարանը և մի տոպրակի մեջ հավաքեք գենոմոդիֆիկացված ու ճարպոտ բոլոր սննդամթերքները, տվեք դրանք թափառաշրջիկներին: Այս կերպ Դուք թե՛ Ձեզ լավություն կանեք, թե՛ նրանց: Գնացեք մարզասրահ կամ լողավազան և մեկ ամսվա աբոնիմենտ վերցրեք: Շփվեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր կաջակցեն Ձեզ: Մի շաբաթով արձակուրդ վերցրեք, ուղևորվեք ինչ-որ հանգստավայր և թարմացրեք Ձեր արտաքինը: Արձակուրդի ընթացքում փորձեք չմտածել աշխատանքային խնդիրների մասին: Նվիրեք այդ ժամանակը միայն Ձեզ և Ձեր սիրելիներին:  

• Դուք ցանկանում եք նիհարել. գնացեք հագուստի խանութ և գնեք այն չափսի հագուստ, որը կցանկանայիք կրել: Հարցին պետք է իրատեսորեն և խելամտորեն վերաբերվել: Եթե Դուք ցանկանում եք 30 կգ նիհարել, դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Քաշի կտրուկ իջեցումը կարճ ժամանակամիջոցում կարող է բացասաբար անդրադառնալ Ձեր առողջության վրա: Գնեք ընդամենը մի չափս ավելի փոքր հագուստ, որպեսզի կարողանաք մոտակա ապագայում կրել այն: Խորհրդակցեք դիետոլոգի հետ, գնեք բանջարեղեն և մրգեր ու սկսեք համատեղել առողջ սննդակարգը սպորտի հետ:   
Կարիք չկա սպասելու հարմար պահի՝ այս ամենը սկսելու համար: Հարմար պահը հենց հիմա է: Սա Ձեր կյանքն է: Հետաձգելը միայն պատրվակ է ամեն ինչ նույնը թողնելու համար: Մի՛ սպասեք վաղվան, առավելագույն ջանքերը ներդրեք այսօր, իսկ վաղը Դուք արդեն կվայելեք Ձեր աշխատանքի պտուղները:

3. Զբաղվեք Ձեր սիրած բաներով

Արժե ժամանակ ծախսել՝ փնտրելու համար, թե ինչն է Ձեզ ներքին հանգստություն հաղորդում ու բարձրացնում Ձեր տրամադրությունը: Երբ Դուք հաճույքով եք ինչ-որ բան անում, Դուք ավելի երջանիկ եք դառնում, ավելի հաճախ եք սկսում ժպտալ, դրականորեն եք տրամադրվում ամեն ինչի հանդեպ, սկսում եք դրսևորել Ձեր ստեղծագործական ներուժը: Երբ զբաղված եք Ձեր սիրած զբաղմունքով, Դուք չեք էլ նկատում, թե ինչպես է ժամանակը սահում: Դա օգնում է Ձեզ ձերբազատվել սթրեսից, Ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ փոխվում է: Աշխարհը շատ ավելի գեղեցիկ կլիներ, եթե մեզնից յուրաքանչյուրն իր սիրած գործով զբաղվեր:  

4. Տքնաջանորեն աշխատեք

https://images.indiegogo.com/file_attachments/283928/files/20131230075043-change_your_life_today.jpg?1388418643Ձեր կյանքում զգալի փոփոխությունններ անելու համար, անկասկած, տքնաջան աշխատանք կպահանջվի: Պարտադիր չէ, որ դա սոսկ ֆիզիկական աշխատանք լինի: Դուք պետք է աշխատեք ինքներդ Ձեզ վրա: Դեպի Ձեր նպատակին տանող ուղին կարող է ողողվել արցունքներով ու ժպիտներով, ձգտումներով ու ձախողումներով: Կարևորը չհուսահատվելն է: Պետք չէ սպասել, որ մի ակնթարթում ամեն ինչ կփոխվի: Կյանքում նշանակալի փոփոխություններ մտցնելու համար երկարատև ու տքնաջան աշխատանք է պահանջվում: Այդ աշխատանքի արդյունքները տեսնելուն պես Դուք կհամոզվեք, որ Ձեր աշխատանքն ապարդյուն չի անցել: Ձեր ջանքերի դիմաց լավագույն վարձատրությունը հենց այն փոփոխությունն է, որին ձգտում եք հասնել այդ աշխատանքի միջոցով:  

5. Լավ հոգ տարեք ինքներդ Ձեր մասին

http://www.artofdharma.org/wp-content/uploads/2010/08/cadeaux.jpg

Ձեր նախաձեռնած փոփոխությունները հնարավոր կլինի հաջողությամբ իրագործել միայն այն դեպքում, եթե Դուք հոգաք ինքներդ Ձեր մասին: Եթե նոր հագուստի կարիք ունեք, թարմացրեք Ձեր զգեստապահարանը: Փոքրիկ նվերներ մատուցեք ինքներդ Ձեզ: Մի խոսքով, մի զլացեք երես տալ ինքներդ Ձեզ: Երեկոները դուրս եկեք զբոսանքի, այցելեք թանգարաններ կամ ժամանցի կենտրոններ: Փորձեք ապրել հագեցած առօրյայով: