Հանրապետական Էրիկ Կանտորը սենսացիոն կերպով պարտվել է փրայմերիզը


12:53 , 11 հունիս, 2014

110803_eric_cantor_ap_3281in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորը սենսացիոն կերպով պարտվել է կուսակցական փրայմերիզը Դևիդ Բրետին ու չի կարող դարձյալ առաջադրվել Կոնգրեսում այս տարվա աշնանը, հայտնում է Reuters գործակալությունը:

Կանտորը 7 անգամ ընտրվել է Կոնգրեսի անդամ Վիրջինիա նահանգից և գլխավորել է հանրապետականների խմբակցութւյունը:

Նրան հաղթել է էկոնոմիկայի պրոֆեսոր Դևիդ Բրետը, որը նախընտրական արշավի ժամանակ 40 անգամ պակաս գումար էր ծախսել՝ 122 հազար դոլար՝ ընդդեմ Կանտորի 5 մլն դոլարի: