Մոսուլից խուճապահար հեռանում են հարյուր հազարավոր բնակիչներ և ռազմական ստորաբաժանումներ


12:47 , 11 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլից, որը նախօրեին գրավել էին ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն»-ԻՇԻՊ) մահմեդական ծայրահեղական խմբավորման մարտիկները, բնակիչները զանգվածաբար հեռանում են: վերջին տվյալներով, շուրջ 2 մլն բնակչությամբ քաղաքից արդեն հեռացել է ավելի քան 500 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հեռացող բնակիչները մեկնում են հարևան Քրդական ինքնավարության տարածք, որտեղ ժամանակավոր ճամբարներ են ստեղծվել: Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին արդեն օգնության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով կոմիտեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ