13:10 , 11 հունիս, 2014
Մարդկային ուղեղը միակ օրգանն է մարդու օրգանիզմում, որը չունի նյարդեր՝ չնայած այն կառավարում է ամբողջ կենտրոնական նյարդային համակարգը:
Սա պարզապես նշանակում է, որ մարդկային ուղեղը ցավ չի զգում, չնայած ուղեղի շուրջ գտնվում են բազմահազարավոր անոթներ, հյուսվածքներ, նյարդեր, որոնք բավականին ընկալունակ են ցավի նկատմամբ և կարող են գլխացավերի պատճառ հանդիսանալ:
Մարդկային ուղեղը սպառում է օրգանիզմում կուտակված ամբողջական էներգիայի մեծ մասը: Ավելի ստույգ լինելու համար նշենք, որ չնայած ուղեղը ամբողջական մարմնի կշռի միայն 2 տոկոսն է կազմում, այնուամենայնիվ, այն սպառում է 20% էներգիա: Էներգիան չափազանց կարևոր է ուղեղի առողջ բջիջների ու նյարդային իմպուլսները լիցքավորելու համար:
Նեյրոնների քանակը ուղեղում մոտավորապես 100 միլիարդ է, որը 15 անգամ ավելի է Երկրի ընդհանուր բնակչության թվից: Նեյրոնների այսքան մեծ քանակությունը մեծացնում է ուղեղի աշխատունակությունն ու ընդունակությունը:
Մարդկային ուղեղը օրգանիզմի ամենաճարպոտ օրգանն է: Դրա 60%-ը կազմած է ճարպից: Իսկ ուղեղի զանգվածի 75%-ը ջուր է, որը տարբեր գործառույթներ է իրականացնում:
Ուղեղի այն մասը, որը պատասխանատու է լեզվի ու գիտակցության համար, կազմում է ուղեղի 76%-ը, որը չափազանց մեծ է կենդանիների ուղեղի հետ համեմատած:
Շատերն ասում են, որ մարդիկ ուղեղի միայն 10%-ն են օգտագործում: Սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ ուղեղի բոլոր մասինիկները, որոնք բոլորն էլ իրենց գործառույթներն ունեն, աշխատում են:
Ուղեղի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկը հորանջելու հետ է կապված: Դու հորանջում ես երբ ինչ-որ մեկին տեսնում ես հորանջելիս, այնպես չէ՞:
Սա այն պատճառով, որ ուղեղում կան բջիջներ, որոնք կոչվում են հայելային նեյրոններ: Եթե ուղեղի այս հատվածը վնասվի, մարդու համար դժվար կլինի շփվել ու հաղորդակցվել մյուսների հետ (աուտիզմով տառապող մարդիկ ունենում են այդ խնդիրը):
Օքսիտոցինը, որն այլ կերպ հայտնի է որպես սիրո հորմոն, ուղեղում մեծ քանակով սկսում է արտազատվել, երբ սիրահարվում ես: Այս նույնն հորմոնն արտազատվում է ծննդաբերության ընթացքում ու դրանից հետո` մորն օգնելով կապվել իր երեխային:
Ուղեղն օգտագործում է օրգանիզմ ընդունած կալորիաների 20-30%-ը, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է առողջարար ու որակյալ սնունդ ուտելը, որը «վառելիք» ու էներգիայի աղբյուր է մարմնի ու ուղեղի համար:
Արթուն ժամանակ ուղեղը 10-23 վատտ էներգիա է արտադրում, ինչը բավարար է մեկ էլեկտրական լամպ վառելու համար: