12:04 , 11 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 31 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից: