Անկեղծ խոստովանությունով եկ Աստծու առջև, և բաց սիրտդ քանի դեռ ուշ չէ: Աստվածաշնչում գրված է մեզ համար շատ կարևոր այս խոսքը.
Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չմեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։ 1 Հովհաննես 2.1,2
Մեր բարեխոսը՝ Հիսուս Քրիստոսը ոչ միայն հավատացիալների, այլ բոլոր աշխարհքի համար քավություն է անում Իր սուրբ արյունով, եթե ապաշխարում ու խոստովանում են իրենց հանցանքները: Եթե առաջին անգամ ես այս մասին իմանում, մի հապաղիր, Տերը սիրում է քեզ: Նա քեզ համար էլ է փաթել Իր սուրբ արյունը: Նա սիրում է քեզ: Քեզ համար տեղ է պատրաստել երկնքում, ինչո՞ւ ես մերժում, դու էլ ես Նրա համար թանկ: Այս խոսքերը փառաց Տերն է ասում. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չեկա արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու»։ Մարկոս 2.17
Դու եթե շատ մեղքեր ես գործել, ու մտածում ես, թե Տերը չի ների քեզ, սխալվում ես: Տերը կանչում է մեզ այսպիսի մի վիճաբանության, Նա ասում է մեզ. Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։ Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ՛ուտէք։ Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։ Եսայիա 1.18-20
Եկեք հավատանք Տեր Հիսուսի արած փառավոր գործին, Նա խաչվեց, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից ու տանի Իր մոտ, Նա հավիտենական կյանքն է: Մի՛ հապաղիր, այս պահին հիշիր մեղքերդ, որ արել ես Աստծո առաջ քո կյանքում, մի՛ ասա. «Լավ, թող մնա մի ուրիշ անգամ»: Գուցել ուշ լինի, գուցե Աստծո խոսքը մերժես, որ Տերը այս պահին քո սրտի հետ խոսում է ու դուրս գաս մեծ, շատ մեծ փորձության ենթարկվես ու շատ ուշ լինի:(Չենք վախեցնում, այլ զգուշացնում ենք): Մի ուշացրու, Տերը խոսում է մեր սրտի հետ. «Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ». (Եբր 3.7,8,15 4.7)
Դու այդ մեղքերովդ ո՞ւր ես գնում:
Իր յանցանքը ծածկողը չի յաջողւիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ՛գտնէ։ Առակաց 28.13
Տերը կանչում է Իր մոտ.