11:40 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Life News լրատվամիջոցը հայտնում է, որ Երևանից Կրասնոդար թռչող օդանավում մահացած ՀՀ քաղաքացին 28-ամյա Արման Գալուստյանն է:
Ըստ աղբյուրի՝ նա ենթադրաբար մահացել է սրտի տագնապից «Պաշկովսկի» («Կրասնոդար») օդանավակայանում վայրէջքից րոպեներ առաջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. օդանավը վայրէջք է կատարել Կրասնոդարում երեկ ժամը 21:25-ին:
Աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Դոնավիա» ավիաընկերության № 5325 չվերթի մասին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ