11:24 , 11 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կադաստրի սպասարկման գրասենյակներում կգործեն արտոնություններ.
«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կարևորելով համակարգի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների` քաղաքացիների գոհունակությունը և կարծիքները համակարգում կատարված և կատարվելիք բարեփոխումների վերաբերյալ, շարունակում է կյանքի կոչել բոլոր այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք միտված են հեշտացնելու համակարգի ծառայություններից օգտվողների շփումը կադաստրի համակարգի հետ, նպաստել համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման բացառմանը, հետևաբար` համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանի հանձնարարությամբ կոմիտեի աշխատակազմի բոլոր սպասարկման գրասենյակների ղեկավարներին հանձնարարվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ծառայություններ մատուցելիս Հայրենական մեծ պատերազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, ինչպես նաև օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց սպասարկել արտահերթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ