Փոխհրաձգություն՝ Վանկուվերի կենտրոնում. կա 3 վիրավոր


11:00 , 11 հունիս, 2014

png0610nvictim011in.am-ը գրում է.

Վանկուվերի (Բրիտանական Կոլումբիա) կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը:

Անհայտ տղամարդը դեռևս չպարզված հրազենային տեսակով կրակ է բացել քաղաքի կենտրոնական մասի աշխույժ փողոցներից մեկում: Ականատեսների վկայությամբ՝ նա հասցրել է արձակել առնվազն 10-12 կրակոց:

Դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողներն անհայտ անձի հետ փոխհրաձգության մեջ են մտել: Հրաձիգը ծանր վիրավորվել է, տուժել է մոտակայքում գտնվող մոտոցիկլիստների խանութի տերը: Վիրավոր է նաև ոստիկանության սպաներից մեկը:

Հրաձիգը ձերբակալվել է: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են: