Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:54 , 11 հունիս, 2014

Երեկ ևս մեկ հետաքրքիր իրադարձություն կար` «Հրաշալի քառյակը» առաջարկեց 12-կետանոց ծրագրեր, որոնց իրագործումից հետո, ըստ իրենց, «հրաշալի» պետք է ապրենք: Դե սպասենք հրաշքների` հրաշալիի կողմից: Կարևորն էնա, որ այդ հրաշքներին արդեն ՀՀԿ-ում էլ են հավատում: Աչքիս դզվում ենք:

Էներգիայով զբաղվողներն էլ ասում են` պապայի արև պիտի թանկացնենք, թե չէ վիճակ չկա: Ես մենակ չեմ հասկանում` սրա-նրա պարտքը փակելու համար ինչի՞ պետք է մենք` հասարակ քաղաքացիներս փող քցվենք, եթե տենց ա էկեք փող քցվեք, իմ պարտքերն էլ փակեք էլի: Շատ չի պարտքերս, ձեռի հետ էլ ինձ մի հատ տուն կառնենք ու մի հատ լավ մեքենա:

Դե Ադրբեջանն է իրեն չի կորցնում ու, ինչպես միշտ, իր ա վիճակի մեջ ա... իրա մուտիտներով, կրակոցներով, ես ավելի քան վստահ եմ, որ դրանք մի օր թարախության շատությունից իրար են սպանելու, ու սենց հանգիստ ապրենք: Թողեք մարդիկ հանգիստ ինքնաոչնչանում են էլի:

Երեկ Անի Զախարյան «քաղաքական գործչի» շնորհիվ ՖԲ օգտատերերի ուշադրության կենտրոնում էր հայտնի ֆեյք օգտատեր Անկախ Հայաստան ջանը: Բանը այն է, որ վերոնշյան տիկինը երեկ պնդում էր, որ Անկախ օգտաատիրոջ տակ թաքնված է ոչ թե բոյով-բուսաթով մէ՜ հրաշք անձնավորություն, այլ աղջիկ: Չգիտեմ՝ ով ինչ է մտածում, բայց ես Անկախի հետ լիքը քֆուրներով խոսացել եմ, հուսանք Անի Զախարյանի չքնելու հերթական արդյունք էր այդ ֆանտազիան: Անկախ Հայաստան, տղա՞ ես, թե աղջիկ, իմ համար կարևոր չի, կարևորը որակը տեղն ա: