Պուտինը Մերկելի հետ հեռախոսով քննարկել է գազային բանակցությունների ընթացքը


10:28 , 11 հունիս, 2014

Untitled-61in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի գազային պարտքի հարցով Բրյուսելում անցկացվող եռակողմ (ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով) բանակցությունների ընթացքը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

«Պուտինն ընդգծել է, որ չնայած առաջացած բարդություններին՝ ռուսական պատվիրակությունը լիազորված է շարունակել խոսակցությունը կառուցողական դիրքերից՝ փոխընդունելի համաձայնության հասնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում: