Թե ինչու են իշխանությունները հենց Միկոյանի արձանը որոշել տեղադրել


09:58 , 11 հունիս, 2014

Վերջապես հասկացա, թե ինչու են իշխանությունները հենց Միկոյանի արձանը որոշել տեղադրել:
Ակնհայտ է, որ ժողովրդի մի մասը դեմ է դրան, մի մասը՝ կողմ: Ուրեմն` 

1.Տեղադրելուց հետո դեմերը կփորձեն վնասել արձանը, ոստիկանները կպաշտպանեն այն:

2.Քաշքշոց կլինի, դեմերից բերման կենթարկեն բաժին: Մի երկուսի վրա գործ կսարքեն, կնստացնեն: 

3.Դեմերը Ազատության հրապարակում նստացույց կանեն՝ արձանաբանտարկյալներին ազատելու պահանջով: 

4. Ընդդիմությունը մեջ կընկնի, որ ձուկ որսա:

5. Արձանաբանտարկյալների մի մասը ազատ կարձակվի: Դեմերը կցնծան, կոգևորվեն: Կասեն` «Մեր շարքերը խրոխտանում են»: 

6. «Կողմ»-երն այդ նույն ժամանակ պատմական երախտագիտական շքերք կանեն արձանի առջև:

7. Դեմերը կգրգռվեն, կգնան, կռիվ կսարքեն:

8. Բոլորով կվերադառնան 2 -րդ կետին:

9. Կկրկնվեն 3-7 կետերը:

10. Ու այսպես շարունակ:

11 իշխանություններն էլ գոհ ու երջանիկ կնայեն այս ամենին, որ ակտիվիստների, ընդդիմադիրների համար անշառ զբաղմունք են ստեղծել:

12.Ու ՀՀԿ-ն կկառավարի մինչև 3000 թիվը: 

13. Միկոյանի արձանն էլ կդրվի այս դիրքով: