09:08 , 11 հունիս, 2014«Գալուստ Սահակյանն իրեն խորհրդական է նշանակել Սեյրան Յուզբաշյանին: Վերջինս նախկինում Աժ իրավաբանական վարչության պետն էր, սակայն Հովիկ Աբրահամյանը նախորդ տարի նրան հեռացրել էր: Պաշտոնական պատճառաբանությունն ԱԺ իրավաբանական վարչության լուծարումն էր, որի փոխարեն ստեղծվել էր փորձաքննության վարչությունը՝ գրեթե նույն գործառույթներով բայց առանց Յուզբաշյանի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ իրականում Աբրահամյանը նրան հեռացրել էր, քանի որ ԱԺ-ում դժգոհ էին Յուզբաշյանից՝ աշխատակիցների հետ վատ վերաբերմունքի պատճառով:
Ի դեպ Ա. Յուզբաշյանը բավականին մտերիմ է Գ. Սահակյանի հետ, և վերջինիս՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար եղած ժամանակ նրա սենյակի անբաժան հյուրն է եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։