«Ժողովուրդ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը ցանկանում են հեռացնել տնօրեն Մաքսիմ Հակոբյանին


08:26 , 11 հունիս, 2014

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել: Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից: 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով: «Ժողովուրդ»-ն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։