«Հրապարակ». Գնդեվազցիները դեռ «դաբրո» չունեն իրենց հողերը վաճառելու


08:18 , 11 հունիս, 2014

«Ինչպես տեղեկացնում են ջերմուկյան մեր աղբյուրները՝ բավական ժամանակ է, ինչ Ամուլսարում հանքարդյունաբերության աշխատանքներն առանձնապես ակտիվ չեն ընթանում: Հանքում աշխատողների մեծ մասը սարի ստորոտում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչներն են, որոնք գյուղին հարակից ծիրանենիների բավական ընդարձակ այգիներ ունեն: Հանքի տերերն առաջարկել են գյուղացիներին հողերը գնել, որպեսզի այգիների տեղում հումքը մշակող գործարան կառուցեն, գյուղացիները չեն համաձայնում: Եթե շատ լավ գին տան, դարձյա՞լ չեք համաձայնի՝ հարցրինք մի գնդեվազցու: «Չգիտեմ, երևի՝ չէ»,- գյուղացու խորամանկությամբ ասաց նա: Հարցը, սակայն, այլ է. հանքի հետ կապված ինչ-ինչ քաղաքական խնդիրներ կան, և գյուղացիները դեռ «դաբրո» չունեն իրենց հողերը վաճառելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։