Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանն ու Կրամնիկը ոչ-ոքի խաղացին


00:45 , 11 հունիս, 2014

Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանն ու Կրամնիկը ոչ-ոքի խաղացինArmsport.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկեց Ստավանգերի գերմրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները:

Այս տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց մրցաշարի երեք առաջատարներից մեկի՝ Վլադիմիր Կրամնիկի հետ, ով նախորդ տուրում զիջել էր Տոպալովին:

Անհաշտ պայքարում շախմատիստները պարտիայի 63-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի:

Կրամնիկ – Արոնյան՝ ½-½

 

7-րդ տուրի մյուս պարտիաների արդյունքները եւ մրցաշարային աղյուսակը կներկայացնենք ավելի ուշ: