00:37 , 11 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Չինացի գործարար Չժաո Ցզինցզյունը, ով մասնագիտացված է Աֆրիկայից Չինաստան ոսկու տեղափոխման մեջ, հայտնաբերել է 38 միլիոն դոլար արժողությամբ 998կգ ոսկու ձուլակտորների կորուստը:
Ոսկու վերջին չափաքանակը՝ 14 ճամպրուկների մեջ պահվող ոսկու ձուլակտորները, Գանայից Հոնկոնգ են տեղափոխվել ապրիլին և պահվում են հատուկ պահեստում, հաղորդում է իսպանական RT-ն: Կորուստը հայտնաբերվել է միայն հունիսի սկզբին՝ ոսկու վերավաճառքի ժամանակ: Ոսկին նոր տերերին հասցնելու պահին պարզվել է, որ ճամպրուկները մետաղի ջարդոնով են լցված:
Իրավապահների հիմնական տարբերակի համաձայն՝ ոսկին Չինաստան է հասել, սակայն ճամպրուկներն ինչ որ կերպ փոխել են: Ինքը՝ գործարարը շտապ զբաղվել է ոսկու մնացած չափաքանակների անվտանգությունը ապահովելով:
Միևնույն ժամանակ այս պատմության մասին լուրերը մեծ ռեզոնանս են առաջացրել, քանի որ կեղծ ոսկու մասին բամբասանքները վաղուց են տարածված ոսկու համաշխարհային շուկայում: Մի շարք երկրներ ցանկանում են ստուգել ոսկու իրենց պահուստները, քանի որ ոսկու պակասի ֆոնին ռեգուլյատորներն օգտագործում են ոսկով պատված վոլֆրամի ձուլակտորներ:
Հարկ է նշել, որ ներկրվող ոսկու չափանիշներով առաջին տեղերը զբաղեցնում են Չինաստանն ու Հնդկաստանը: