00:29 , 11 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Շոտլանդիան ավելին է, քան հագիսի (շոտլանդական ավանդական ուտեստ) երկիր` ներկայանալով որպես հարուստ մշակույթ ու հնագույն պատմություն ունեցող երկիր:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` շոտլանդական բնապատկերները, որոնք հաճախ հեքիաթային տեսարաններ են հիշեցնում, իրական դրախտավայր են լուսանկարչության սիրահար ճանապարհորդների և պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար: Լեռնաշղթաներ, ճահճուտներ, անհամար ափամերձ կղզիներ, ծովափնյա ժայռեր և յուրօրինակ անտառներ. այսպիսի բնապատկերը կարող է գրավել ցանկացած զբոսաշրջիկի:
Շոտլանդիայի` լուսանկարներում հաճախ հայտնվող գեղատեսիլ վայրերի գաղտնիքն այն է, որ բնական լանդշաֆտներն ու պատմական կառույցները հիանալիորեն ներդաշնակվում են միմյանց: Հնագույն ամրոցներն ու կիսաքանդ կամուրջները Շոտլանդիայի ողջ տարածքում ներկայանում են որպես շրջակա միջավայրի բնական շարունակություն:












Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ