90-ականներին Նախիջևանը չազատագրելը խելացի և մտածված քայլ էր


23:51 , 10 հունիս, 2014

1921 թվականի Մոսկվայի պայմանագրով Նախիջևանը Թուրքիան հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ երրորդ կողմին չհանձնելու պայմանով: Երրորդ կողմ ասելով բնականաբար հասկացվում էր Հայաստանը: Իսկ այդ նույն պայմանագրով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անվտանգության երաշխավոր էր հռչակվում Թուրքիայի հանրապետությունը: Եթե 90-ականներին Հայաստանը ազատագրեր Նախիջևանը, ապա դրանով Թուրքիայի ձեռքերը կազատվեր և հանգիստ կհարձակվեր Հայաստանի Հանրապետության վրա, իսկ այն ժամանակվա չազատագրելը խելացի և մտածված քայլ էր: Ինչևէ, եթե հիմա այն կողմից հարձակում լինի, մենք հանգիստ կարող ենք ազատագրել, որովհետև նախահարձակ կողմ մենք չէնք լինի, իսկ ադրբեջանցիները դա լավ գիտեն. դժվար այն աստիճան հիմար լինեն, որ արկածախնդրության դիմեն: Իսկ բոլշևիկներին ատելուս պատճառներից մեկը հենց Նախիջևանի հետ կապված նրանց ապօրինի գործարքն է թուրքերի հետ: Միևնույնն է Նախիջևանն էլ է ազատագրվելու Մեծ Հայաստանի վերականգնման ճանապարգին. վաղ թե ուշ:

Հ.Գ. Ամուր նյարդեր մեզ Ադրբեջանի հետ տարվող նյարդերի պատերազմում, իսկ մեր դիրքապահ եղբայրներին անվտանգ ծառայություն: