Շթայնմայերը Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել համատեղ հսկել սահմանը


23:36 , 10 հունիս, 2014

1441240-(1)1in.am-ը գրում է.

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել կազմակերպել երկրների միջև սահմանի համատեղ հսկողություն: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Քաղաքական գործիչը նաև կոչ է արել կայունացնել Ուկրաինայի արևելքում դրությունը, որտեղ սահմանին մարտեր են ընթանում անջատողականների և ուկրաինացի ուժայինների միջև: Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով` դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին շփումներից հետո էական զրույց ընթանա, որի ընթացքում երկու կողմերն էլ կքննարկեն այդ հարցերը: