Գեր որդու պատճառով բրիտանացի զույգին ձերբակալել են


23:12 , 10 հունիս, 2014

Գեր որդու պատճառով բրիտանացի զույգին ձերբակալել ենLife.panorama.am-ը գրում է.

Նորֆոլք քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա տղայի ծնողներին: Ձերբակալության պատճառ հանդիսացել է հատուկ դպրոցի բժիշկների և ուսուցիչների դիմումը, որտեղ սովորում է տղան, հայտնում է «Российская газета»-ն:

Աշակերտի ծնողներին կասկածել են նրա առողջության հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի մեջ: 154 սանտիմետր հասակի պարագայում պատանի բրիտանացու քաշը գերազանցում է 105 կիլոգրամը: Անգլիական օրենքները մեկնաբանում են դա որպես կոպիտ վերաբերմունք երեխայի նկատմամբ և մեղադրում վերջինիս ծնողներին քրեական հանցանք գործելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 Life.panorama.am