Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին Ուկրաինային 500 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն կհատկացնի


22:46 , 10 հունիս, 2014

9917192801in.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին Ուկրաինային 500 մլն եվրո մակրոֆինանսական օգնության տրանշ կհատկացնի: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Նշենք, որ Եվրահանձնաժողովը Եվրամիության անունից այսօր շուկաներից 10 տարով 500 մլն եվրո պարտք է վերցրել Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն հատկացնելու համար:

«Այս օպերացիայից ստացված գումարը Ուկրաինային կհատկացվի հունիսի 17-ին»,- ասվում է հաղորդագրությունում: