22:15 , 10 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Մոլդովայի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է հավելյալ բարդություններ առաջացնել այդ հանրապետության և Ռուսաստանի միջև փոխհարաբերություններում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Նշվում է երկու երկրների՝ հունիսի 9-10-ը Քիշնևում կայանալիք տնտեսական գերատեսչությունների փորձագետների խորհրդակցության կարևորությունը, որոնք կօգնեն կոնկրետացնել հետագա փոխազդեցության պայմանները` առանց լուրջ խնդիրների: Երկու կողմերն էլ հետաքրքություն են դրսևորել, որ խորհրդակցություններն առավելագույնս առարկայական լինեն»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խորհրդակցություններ է անցկացրել Մոլդովայի ԱԳՆ-ում, հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանի, վարչապետ Յուրի Լյանկեի հետ: Նշվում է, որ զրույցի ընթացքում կարևորվել են դինամիկ փոխհարաբերությունները, ինչպես նաև քաղաքական երկխոսությունը: