21:45 , 10 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Աֆրիկյանների տունը, կամ այն ինչ մնացել է Աֆրիկյանների տնից: Շինության ներսում այս պահին շինարարական աշխատանքներ են ու միայն ավերակներ, շենքն ունի մեկ բնակիչ:
Աֆրիկյանների անհյուրընկալ տանը երեւանցի ակտիվիստները հյուրընկալվում են առանց հրավերի, արդեն մեկ շաբաթ: Շենքի քանդման, պահպանման հարցն է օրակարգում: Շինությունը պատմամշակութային արժեք է, տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպներն ավելորդ են:
Աֆրիկյանների տունը 130 տարեկան է: 19-րդ դարի վերջին է կառուցված, նմանատիպ ընդամենը 4 շինություն կա Երեւանում: Ավանգարդիստական ոճին պատկանող շենքի առանձնահատկությունը նախ տեսքն է` ժապավենաձեւ քանդակները եզակի են:
Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը սկսված է: Այն, սակայն, ի տարբերություն երեւանյան մյուս ապամոնտաժված շենքերի, իրականցվում է հատուկ ծրագրով: Դրա ընթացքում չեն վնասվում քարերը, վերականգնման ընթացքում այն ստանալու է նախնական տեսքը: Երեւանի գլխավոր ճարտարապետի սեղանին շենքի գծագիրն է: Ապամոնտաժումից հետո Աֆրիկյանների շենքը տեղափոխվելու է Արամի փողոց:
«Հին Երևան» նախագծով Արամի փողոցում կտեղակայվի ոչ միայն Աֆրիկյանների տունը, այլեւ 19-րդ դարի հին Երեւանը ներկայացնող այլ շինություններ: Դրանք նախատեսված է վերականգնել սկզբնական տեսքի բոլոր դետալներով:
Աֆրիկյան տան դեպքում, պնդում է ճարտարապետության դոկտորը` այն գտնվում է թշնամի միջավայրում, տարածքում, որտեղ շինությունը շրջապատված չէ իր տեսակի շենքերով: «Հին Երևան» նախագծով, շենքն իր գեղագիտական հատկությունները կպահպանի հարազատ միջավայրում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ