Նման հաճախորդների վերջին հանգրվանը միշտ էլ ՀՀԿ-ն է լինում


18:49 , 10 հունիս, 2014

Մի անգամ անդրադարձել եմ այս ջահելին ու, թերևս, այդքանով կբավարարվեի, եթե աչքովս պատահաբար չընկներ այս անամոթ պոպուլիստի ու ճամբարափոխի հերթական ֆինտը: Հարգարժան Ալենьը հիմա էլ հայտարարել է, որ ոչ իշխանություններն են լեգիտիմ, ոչ էլ ընդդիմությունը:

Զավեշտալի է, բայց այդ ձևակերպման հետ ավելի քան համաձայն եմ, պարզապես զվարճալի է, որ սա ասում է մի մարդ, ով դեռ ամիսներ առաջ իր վրա էր փորձարկում ընդդիմադիր գործչի ամպլուան, ու կարճ ժամանակում հասցրեց հայտնվել ընդդիմադիր ու անգամ այլընտրանքային բոլոր ճամբարներում, հանդես գալ նրանց դրոշների տակ ու պայքարել իշխանությունների դեմ...

Փաստորեն, այդ ժամանակ, երբ Ալենին դեռ չէին ցրել իրենց շարքերից ու չէին հասկացել սրա ճամբարափոխ ու ամբիցիոզ էությունը, այդ ժամանակ դեռ ընդդիմությունը լեգիտիմ էր նրա համար, իսկ հիմա էլ չէ...

Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ հետո կպարզվի, որ Ալենի համար Գռզոն էլ է իրականում ոչ լեգիտիմ: Չեմ կարծում, որ երկար: Ասեմ ավելին, նման հաճախորդների վերջին հանգրվանը միշտ էլ ՀՀԿ-ն է լինում, այնպես որ, երբ այդ ժամանակը գա, չզարմանաք:

Կից կարդացեք: