Նոր մանրամասներ՝ Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին


18:39 , 10 հունիս, 2014

Michael_Schumacher_skiing_11in.am-ը գրում է.

Գերմանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը մահացել է: Այդ տեղեկությունները շտապել էին հերքել ավտոարշավորդի հարազատները: Գերմանական հեղիանակվոր Bild պարբերականը նոր տեղեկություններ է հրապարակել Միխայելի առողջական վիճակի մասին:

Պարբերականի տեղեկացմամբ՝ Շումախերը շարունակում է գտնվել կոմայում, վիճակը կայուն է: Գերմանացի հայտնի բժիշկ Քրիստոֆ Շպեխտը Bild-ի հետ զրույցում նշել է.

«Ժամանակ առ ժամանակ հիվանդի առողջական վիճակում դրական տեղաշարժեր են հնարավոր: Որքան լավ է լինում նրա ֆիզիկական վիճակը, այնքան հաջողության հասնելու շանսերն ավելի բարձր են: Կան դեպքեր, երբ հիվանդը կոմայից դուրս է գալիս մի քանի տարի անց»:

Հիշեցնենք, որ Շումախերը հոսպիտալացվել էր 2013թ. դեկտեմբերի 29-ին: Շվեյցարիայում դահուկ վարելիս նա ընկել էր ու գլխով հարվածել քարին: Ավտոարշավորդին փրկել է սաղավարտը: Շումախերն առ այսօր դուրս չի եկել կոմայից: