18:14 , 10 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ն ոգևորված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վերջին քայլերի կապակցությամբ: Այս մասին «Իտար Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետրքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը:
Նա մանրամասնել է, որ Օբամայի վարչակազմը ոգևորված է Նորմանդիայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպմամբ, ՌԴ դեսպանի վերադարձով Կիև և Ուկրաինայի հետ սահմանի վերահսկողությունը մեծացնելու Մոսկվայի հայտարարությամբ:
Ամերիկացի դիվանագետը դրական է պատասխանել հարցին, թե Վաշինգտոնում արդյոք համաձա՞յն են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարության հետ, թե Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները կարող են դադարել այս շաբաթվա վերջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ