Disney-ը 2015-ին կթողարկի «Առյուծ արքայի» շարունակությունը


20:49 , 10 հունիս, 2014

4742341in.am-ը գրում է.

Walt Disney-ն հեռուստաէկրաններ կբարձրացնի իր 1994 թ. արտադրության «Առյուծ արքա» ֆիլմի հերթական շարունակությունը՝ հայտնում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունում հայտնել են, որ Disney-ը հուսով է՝ նոր The Lion Guard սերիալը կկարողանա ոչ միայն երիտասարդ սերնդի ուշադրությունը սևեռել դասական անիմացիոն ֆիլմի վրա, այլև դրականորեն կանդրադառնա Disney-ի հեռուստատեսային վարկանիշի վրա: Սերիալը կհեռարձակվի Disney Junior հեռուստաալիքի եթերում: