Ինչպես պայքարել բերանի տհաճ հոտի դեմ


20:25 , 10 հունիս, 2014

Ինչպես պայքարել բերանի տհաճ հոտի դեմAroxj.am-ը գրում է.

Մի խումբ հետազոտողներ  բացահայտել են, որ բերանի տհաճ հոտի դեմ կարելի է պայքարել սուրճի օգնությամբ: Նրանք պարզել են, որ ցանկացած տեսակի սուրճի բուրմունքը էապես նվազեցնում է բակտերիաների կողմից թքի մեջ արտազատվող գազերի քանակ, որոնք ունեն տհաճ հոտ: Դա առիթ է տալիս մտածելու, որ հետագայում սուրճը կարելի է կիրառել որպես ախտահանիչ միջոց բերանի խոռոչի բակտերիաների դեմ: Մել Ռոզենբերգը հավաստիացնում է, որ եփած սուրճը, ընդհակառակը, առաջացնում է բերանի տհաճ հոտ: Ավելի վատ արդյունք է ստացվում նրանից, որ սուրճին ավելացնում են նաև կաթ, որն ակտիվ ֆերմենտային խմորման է ենթարկվում: Գիտնականները փորձում են սուրճից առանձնացնել ակտիվ նյութեր, որոնք կվերացնեն այդ տհաճ երևույթը: