17:31 , 10 հունիս, 2014Իսրայելում հունիսի 11-ին կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը:
Այսօր Կնեսետում տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագահի 5 թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել արժանանալ խորհրդարանի 120 պատգամավորներից քվեարկությանը մասնակցած 119-ի պարզ մեծամասնությանը: Առավելագույն ձայների արժանացած երկու թեկնածուներն են 74-ամյա իրավաբան, խորհրդարանի նախկին խոսնակ Ռուվեն Ռիվլինն՝ իշխող դաշինքից (Լիքուդ կուսակցություն), ով ստացել է 44 ձայն և ներկայում Կնեսետի պատգամավոր, իսկ նախկինում՝ ֆինանսների, ինչպես նաև արդարադատության նախարարությունները ղեկավարած 66-ամյա Մեիր Շիտրիտը (Տնուա կուսակցություն)՝ 31 ձայն:
Երկու թեկնածուներն էլ բավականին հարուստ քաղաքական անցյալ ունեն, մինչդեռ առավելությունը, բնականաբար, Ռիվլինի կողմն է, ով մասնակցել է նաև նախկին ընտրություններին՝ լրջորեն ընդդիմանալով հրեական պետության ներկա նախագահ Շիմոն Պերեսին: