12 կետերում ամենակարևոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քառյակի տեսլականը չկար. Էդուարդ Շարմազանով


17:36 , 10 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ քառյակի ներկայացրած 12 պահանջներում «ռադիկալ կոչեր չկան, և այդ բոլոր առաջարկները քննարկման արժանի են». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ միաժամանակ նշելով, թե ամենակարևոր հարցը կետերում բացակայում է։

«Ամենակարևորը՝ չկար այսօրվա ամենակարևոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուսակցությունների տեսլականը, որովհետև այս 12 կետերի լուծումը մեծ մասամբ կապված է հենց սահմանադրական բարեփոխումների հետ»,-նշեց նա:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե կոնկրետ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա օժտելը կարելի է քննարկել, բայց դա պետք է օրենքով ամրագրվի: «Իշխանությունների օրակարգը, կարծում եմ, ավելի լայն է, բայց մենք պատրաստ ենք սրանք քննարկել: Ավելին` այդ 12 կետերի մեջ արդեն կան այնպիսինները, որոնք հիմա քննարկման փուլում են: Օրինակ 100 տոկոս համամասնականի դեպքում դաշնակցությունը առաջարկով հանդես եկավ, մենք մեր կարծիքն ասացինք, բայց պատրաստ ենք կրկին քննարկումներ անցկացնել: Նախևառաջ իշխանությունն իր օրակարգով է առաջնորդվում, իսկ այս կետերում ամբողջական օրակարգը ներառված չէ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ