16:16 , 10 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրավերով և Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու հյուրընկալությամբ, հունիսի 11-12-ին, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահության շրջանակներում կազմակերպված խորհրդակցությանը մասնակցելու են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ