16:10 , 10 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն և «Մեծ յոթնյակի» (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) երկրները կոչ են անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փակել Ուկրաինայի հետ սահմանը գրոհայինների և անջատողականներին զենքի մատակարարումների համար և սկսել աշխատել ուկրաինական իշխանության հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է korrespondent.net-ը:
«Անթույլատրելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը թույլ տա գրոհայիններին անցնել սահմանը… ԱՄՆ-ն և G7-ի երկրները խնդրում են նախագահ Պուտինին փակել սահմանը և համագործակցել ուկրաինական կառավարության հետ նման դժվարին պայմաններում»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ