Հայտնաբերված չզարգացած պտղի դին հղիության արհեստական ընդհատման հետևանք չէ. Բժիշկ


15:52 , 10 հունիս, 2014

Հայտնաբերված չզարգացած պտղի դին հղիության արհեստական ընդհատման հետևանք չէ. ԲժիշկPanorama.am-ը գրում է.

Տարօրինակ դեպք է արձանագրվել Արարատի մարզի Մասիս քաղաքում. տեղի բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է չհասունացած երեխայի դիակ: Քաղաքի բնակիչներից ոմանք ասում են, որ դա այլ տեղից բերված և Մասիսի բժշկական կենտրոնի մոտ թափված բժշկական թափոն է, որն առաջացել է հղիության արհեստական ընդհատման արդյունքում: 

Մասիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր ԵնգիբարյանըPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայտնաբերվածը կապ չունի իր ղեկավարած կենտրոնի անձնակազմի հետ և դրա առնչությամբ իրավապահ մարմինները քննություն են իրականացնում, որի արդյունքում էլ կպարզվի իրականությունը: 

Բժշկական կենտրոնի տնօրենն ասաց, որ հայտնաբերված և չզարգացած պտղի դին տեղափոխվել է փորձաքննության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ