17:36 , 10 հունիս, 2014Ամառը զարմանալի ժամանակշրջան է, որին շատերն են սպասում, և որը շատերի համար անհետ ու անվերադարձ անցնում է: Առջևում ամառային երեք ամիս ունենք, որոնք հնարավոր է և պետք է ուրախ ու հագեցած ապրել: Ահա այն 15 բանը, որոնք պետք է այս ամառ անպայման անել:

Պտտեք ոտնակներն ու գլուխը պարզեք ամառային ջերմ քամուն, ծիծաղեք առանց պատճառների ու զգացեք աշխարհի հետ ներդաշնակության հաճույքը:

Սիրելի ծածկոցը, մեջքի տակ հարմարավետ բարձիկներ, իսկական և ոչ թե պլաստիկե սպասք, գեղեցիկ անձեռոցիկներ ու մի ամբողջ զամբյուղ համեղ տնական սնունդ: Այս օրը ընկերներդ ու ընտանիքիդ անդամները երբեք չեն մոռանա:

Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր մանկության տարիներին դաշտային ծաղիկներով ծաղկեպսակ հյուսում: Իսկ ինչո՞ւ այս ամառ չկրկնել դա: Եվ, իհարկե, չմոռանաք լուսանկարվելու մասին:

Մրգերի այգու մի փոքրիկ ստվերոտ անկյունում, թեթև օրորվելով, ձանձրացնող բզզոցից ծուլորեն տեղից շարժվելով ու սիրելի գիրքը թերթելով՝ մտածել ու մի փոքր ննջել:

Թարմ մուրաբայով, համեղ բլիթներով ու մեղրով թարմ անանուխով թրմած թեյ խմել քո սիրելի բաժակով, կամ էլ նույնիսկ բաժակապնակի մեջ լցրած:

Նախաճաշել ու գնալ ամառանոցին մոտ գտնվող փոքրիկ անտառը, շնչել հողի ու խոտի անկրկնելի բույրը, զգալ առավոտյան արևի շողերի ջերմությունը մաշկիդ վրա, սունկ հավաքել ու վերադառնալով մաքրել այն սեփական ձեռքերով ու անուշաբույր ապուր պատրաստել:

Ծաղիկների թերթիկներով, տերևներով, ցողուններով գեղեցիկ ձեռագործ աշխատանք պատրաստելու համար դրանք պետք է հավաքել արևային եղանակին, այնպես որ, դրանց վրա ցողի կամ ջրի հետքեր չլինեն:

Ամառանոցում բոլորս էլ միշտ ինչ-որ գործերով ենք զբաղված, սակայն եթե ավելի վաղ արթնանաք, երբ արևը նոր-նոր սկսում է տաքացնել հողը, ու բոկոտն քայլեք փոքր-ինչ խոնավ, դեռևս սառը խոտի վրայով, այն ձեզ էներգիայով ու ուրախությամբ կլցնի ամբողջ օրվա ընթացքում:

Սկզբում խնամքով հատապտուղը հատապտղի հետևից հավաքել խոտի վրա, իսկ հետո «թել-շղթան» միանգամից ուտել: Կախարդական համ ունի:

Քանի դեռ դրսում ամառ է, բնական մթերքները օգտագործեք որպես կոսմետիկ միջոց: Հավաքեք թարմ ելակները, տրորեք ու այն քսեք դեմքին: Այն հարթեցնում ու սնուցում է մաշկը:

Չափազանց պարզունակ խաղ է թվում, սակայն մաքուր օդին այս խաղը խաղալն ինչ-որ հետաքրքիր ու ուրախացնող, անփոխարինելի տրամադրություն է փոխանցում:

Հրաշալի կլինի ոչ թե մի օրվա արշավի գնալ, այլ մի քանի օրով, այնպես որ, գիշերը մնաք վրանի մեջ, խարույկ վառեք, նայեք աստղերին, երգեր երգեք կիթառով, իսկ առավոտյան լվացվեք աղբյուրի սառը ջրով ու արշավային բաժակով տաք թեյ խմեք:

Ամեն ինչ հատուկ կանոններով արեք` փայտ, խարույկ, ածուխ և կարտոֆիլ:
Մի փոքր սպասում ես, ու անուշաբույր խորոված կարտոֆիը պատրաստ է, մի ափից մյուսն ես գցում, շտապելով այրում մատներդ ու վայելում անուշաբույր տաք կարտոֆիլը՝ կարագով ու աղով. ը՜մմմ որքան համեղ է:

Ավտոբուսով կամ մեքենայով անցնում ես հեռավոր վայրերով` անտառներ, դաշտեր, գյուղեր ու հանկարծ խոտի ոսկեգույն դեզեր. կանգ առ, բարձրացիր դրանց վրա ու զգա, թե որքան ձիգ են ու մի փոքր էլ ծակող:

Պետք է գոնե մի անգամ ամռանը վայելել արևածագը: Արթնացեք ժամը 5-ին ու վայելեք: