Ղրղզստանը ծրագրում Է Մաքսային միությանն անդամակցել մինչեւ տարեվերջ


15:12 , 10 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ղրղզստանը ծրագրում Է Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:

«Մենք կձգտենք «ճանապարհային քարտեզի» շրջանակներում մեր բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ սույն փաստաթուղթը ենթադրում Է Ղրղզստանի կողմից բոլոր նախապատրաստական միջոցառումների ավարտում մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Ղրղզստանի կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ, ի տարբերություն իր մի շարք ընդդիմախոսների, ինքը հավանություն է տալիս հանրապետության անդամակցմանը Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տնտեսական միավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ