15:06 , 10 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Գիշերը ռումբ է պայթել Ֆլորենցիայում՝ Իտալիայի իշխող Դեմոկրատական կուսակցության մարզային բաժանմունքի մոտ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ֆլորենցիայի ոստիկանության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շինության բակում: պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ ժամը 4-ին (Երևանի ժամանակով՝ 6:00), ոչ ոք չի տուժել: Շենքին աննշան վնաս է հասցվել: Դատելով ամեն ինչից՝ ակցիան ցուցադրական բնույթ է կրել:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական հատուկ ստորաբաժանման աշխատակիցները: